«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաստատել է, որ աջ պաշտպան Մայկոնը կլքի ակումբը մինչև ամռան ավարտը:
Աջ պաշտպանի դիրքում ունենալով Պաբլո Սաբալետային և Միկա Ռիչարդսին, Պելեգրինին կարող է վստահորեն հրաժարվել Մայկոնի ծառայություններից, ով «Սիթի» տեղափոխվելուց ի վեր ոչ մի կերպ իրեն չի դրսևորել:
31-ամյա բրազիլիացու բացակայությունը նախամրցաշրջանային շրջագայությանը Հարավաֆրիկյան հանրապետություն մեկնած ֆուտբոլիստների թվում Պելեգրինին բացատրեց նրա շուտափույթ հեռանալով:
-Մայկոնը չի եկել նախամրցաշրջանային շրջագայությանը, և այս մրցաշրջանում չի լինի «Մանչեսթեր Սիթիում»,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: