«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոստացել է, որ Էդին Ջեկոն կմնա ակումբում:
Չնայած Կարլոս Տևեսի հեռանալուն և «Սիթիում» հարձակվողի զգալի պակասին, Ջեկոյի ապագան դեռևս մեծ հարցականի տակ է: 27-ամյա բոսնիացին չի թաքցնում իր դժգոհությունն անցած մրցաշրջանում քիչ խաղային ժամանակ ստանալու համար:
Սակայն Պելեգրինին հավատացրել է երկրպագուներին, որ Ջեկոն նոր մրցաշրջանում կշարունակի լինել «Սիթիի» ֆուտբոլիստ: Այս խոստումը Մանուելը ստացել է հենց Էդինի կողմից:
-Ես խոսել եմ Ջեկոյի հետ երկու շաբաթ առաջ, երբ նա արձակուրդի մեջ էր, և նա ոչ մի խնդիր չունի: Նա կմնա այստեղ: Իմ կարծիքով նա շատ կարևոր խաղացող է: Ես վստահ եմ, որ այս մրցաշրջանում նա ցույց կտա այն խաղը, որին ունակ է,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: