«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Պեպե Մելը կարծում է, որ իր թիմի դարպասապահ Բեն Ֆոսթերը պետք է լինի Անգլիայի ազգային հավաքականի առաջին համարը:
«Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը շարունակում է վստահել Ջո Հարտին՝ անգամ այն դեպքում, երբ վերջինս կորցրել էր տեղը «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում:
Եթե որևէ անսպասելի բան տեղի չունենա՝ աշխարհի 2014թ-ի առաջնությանը հենց Հարտը կպաշտպանի իր երկրի հավաքականի դարպասը:
-Իմ կարծիքով, Բեն Ֆոսթերը Անգլիայի լավագույն դարպասապահն է: Աշխարհի առաջնությանը Հարտի փոխարեն նա պետք է լինի Անգլիայի առաջին համարը: Միգուցե հասականալի թվա, որ ասյպես եմ խոսում Բենի հասցեին, քանի որ նա իմ ֆուտբոլիստն է, սակայն նա իրականում շատ լավ դարպասապահ է,- Մելի խոսքերն է մեջբերում BBC-ն: