• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պեպե Ռեյնային հաճելի է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին շշուկները

Պեպե Ռեյնա«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան խոստովանել է, որ իրեն հաճելի է լսել «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, սակայն հայտնել է, որ ուրախ կլինի մնալ «Էնֆիլդում»:

Ինչպես հայտնի է, 30-ամյա Ռեյնան համարվում է գլխավոր թեկնածուներից մեկը՝ փոխարինելու կատալոնացիների հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսին: Վերջինս ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա ակումբից:

-Դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ, և ես, ինչպես և իմ ընտանիքը, շատ երջանիկ ենք այստեղ: Բամբասանքները դժվար է կառավարել, սակայն անկասկած հաճելի է, երբ քեզանով հետաքրքրվում է «Բարսելոնայի» նման ակումբը:

Չգիտեմ՝ ակումբների կամ իմ գործակալի միջև կապ եղել է, թե ոչ: Այս պահին չեմ մտածում, որ այս ամենի մեջ թաքնված է ինչ-որ լուրջ բան,- հայտնել է Պեպեն: Cadena Ser