«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան դժգոհել է, որ «մերսիսայդցիներն» ի վիճակի չեն մրցակցել Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբների հետ:
25 տուրից հետո «Լիվերպուլն» արդեն 26 միարվորով զիջում է Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Նույնիսկ «Սիթին», որի հետ «կարմիրները» ոչ ոքի (2:2) խաղացին կիրակի օրը, առաջ է 17 միավորով:
Ըստ Ռեյնայի՝ ֆինանսական հնարավորությունների և կազմի ուժեղություն տարբերություններն էլ հենց թույլ չեն տալիս «Լիվերպուլին» մրցակցել «Յունայթեդի», «Սիթիի» և «Չելսիի» հետ:
-Հենց այս պահին մենք ի վիճակի չենք մրցակցել ծանրքաշայինների հետ: Նրանք մեծ առավելություն ունեն թե՛ ֆինանսապես, թե՛ խաղացողների ընտրությամբ: Այդ իսկ պատճառով մեզ այսքան շատ միավորներ են բաժանում: Եվ պատճառն այն չէ, որ նրանք պարզապես մեկ-երկու լավագույն ֆուտբոլիստ ունեն,- հայտնել է Ռեյնան Marca-ի հետ հարցազրույցի ժամանակ: