• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պետր Չեխը շարունակում է խաղալ՝ չնայած կոտրված մատին

Պետր Չեխ«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը շարունակելու է խաղալ կոտրված մատով, ինչպես որ դա արեց շաբաթ օրը կայացած «Ուիգանի» դեմ հանդիպմանը:

Չեխը մատը կոտրել էր անցած տուրի ժամանակ, երբ թիմը խաղում էր «Նյուքասլի» դեմ: Ենթադրվում էր, որ Չեխը մի քանի շաբաթ չի կարող օգնել «ազնվականներին», սակայն անցած հանգստյան օրերին նա դաշտ դուրս եկավ:

Ավելին, Պետրը պատրաստվում է այսպես խաղալ և հետագայում: Եվրոպա Լիգայի շրջանակներում լոնդոնյան ակումբը մրցելու է չեխական «Սպարտայի» հետ և Չեխը լինելու է մեկնարկային կազմում:

-«Ուիգանի» դեմ խաղալու որոշումը կայացվեց ուրբաթ օրը մարզումից հետո: Ինձ հաջողվեց կատարել իմ գործը, սակայն իհարկե, ես ուժեղ ցավ էի զգում մատիս շրջանում:

Ինձ հատուկ վիրակապել էին, սակայն դա չէր կարող սպանել ցավը: Ինձ պարզապես անհրաժեշտ է զգալ մատս, քանի որ ես դարպասապահ եմ:

Այնուամենայնիվ, ես կարող եմ շարունակել խաղալ: Կարևորը դիմանամ ցավին: Ես պետք է խաղամ հինգշաբթի օրը «Սպարտայի» դեմ, եթե ինչ-որ անսպասելի բան տեղի չունենա,- հայտնել է Չեխը: Goal