«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը ցանկանում է մնալ իր ներկայիս ակումբում: Միաժամանակ հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Մոնակոն»:
Լուրերի համաձայն, «կապույնտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է դարպասը վստահ երիտասարդ Տիբո Կուրտուային և մտադիր է բաժանվել Չեխից, ով լոնդոնյան ակումբում է արդեն 10 տարի:
-Ոչինչ չի փոխվել: Նա պայմանագրով դեռ երկու տարի ունի «Չելսիում», և նա ցանկանում է մնալ: Մոուրինյոն չի ասել, որ այլևս Չեխի կարիքը չունի: Մենք ոչ մի ազդանշան չենք ստացել, որ Չեխը կհանվի վաճառքի: Եթե անգամ նման բան լինի, ապա պետք է հասկանալ, որ նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է:
Կարող եմ միայն հստակ ասել, որ կան առաջնություններ, որտեղ Չեխը հաստատ չի տեղափոխվի: Օրինակ՝ Ա Սերիան, քանի որ այնտեղ հանդես եկող ակումբները մեծ խնդիրներ ունեն,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Վիկտոր Կոլարը: Sky Sports