Այսօր «Արսենալը» Սինգապուրում կայացած «Barclays Asia Trophy» խաղարկությունում գավաթը վիճարկեց «Էվերթոնի» հետ:
«Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց «Չելսիի» լեգենդար դարպասապահ Պետր Չեխը: Չեխ դարպասապահի մուտքը հաջող ստացվեց: Արսեն Վենգերի սաները 3-1 հաշվով հաղթեցին մերսիսայդյան ակումբին՝ նվաճելով այս մրցաշրջանում իրենց առաջին տիտղոսը:
Լոնդոնյան ակումբից գոլերի հեղինակ դարձավ Թեո Ուոլկոտը, Սանտի Կազորլան և Մեսութ Օզիլը: «Էվերթոնի» միակ գոլը 76-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ռոս Բարքլին:
Գոլեր. Ուոլկոտ՝ 22ր, Կազորլա՝ 58ր, Օզիլ՝ 63ր, Բարքլի՝ 76ր: