«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո կիսվել է իր կարծիքներով:
-Կարծում եմ սա դրական արդյունք էր մեզ համար: Մենք խաղացինք գործող չեմպիոնի հետ և կարողացանք անառիկ պահել մեր դարպասը,- ասել է Չեխը:
Հիշեցնենք, որ այս խաղը Ռաֆայել Բենիտեսի համար առաջինն էր «Չելսիի» ղեկին: