«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքում մնացել է երեք թիմ՝ «Չելսի»-ն և Մանչեսթերյան երկու ակումբները: Չեխը համոզված է, որ այս երեքից և ոչ մեկին հաղթանակը հեշտությամբ չի տրվի:
-Երևում է, որ հենց այդպես էլ կլինի (կպայքարեն երեք թիմ): Մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտությամբ սկսեց, բայց հիմա առջևում է: «Սիթի»-ն երեկ լավ հաղթանակ տարավ, քանի որ 1:0 հաշվից հետո թվում էր «Տոտենհեմ»-ը միավոր վաստակելու լավ հնարավորություն ունի: Բայց «Սիթի»-ն կարողացավ հաղթել և միանալ մեզ:
Երկու շաբաթից մենք կխաղանք «Սիթի»-ի դեմ, որը շատ կարևոր է երկու թիմերի համար էլ:
Կարծում եմ մենք լավ որակներ ունենք, որպեսզի վերցնենք Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբի կոչումը:
Մենք արդեն երկու-երեք բարդ խաղ ենք ունեցել, որոնցում չի հաջողվել հաղթել, բայց դուք կարող եք նկատել, որ մենք մեծ առաջընթաց ունենք,- «Չելսի»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Չեխը: