«Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկը խորհուրդ է տալիս Ալեքս Ֆերգյուսոնին մարտականորեն տրամադրվել խաղերին: Goal.com կայքում Կարրիկը մասնավորապես ասում է.
-Կար մի ժամանակ, մոտ մեկ-երկու տարի առաջ, երբ մենք իսկապես լավ էինք մեկնարկում հանդիպումը և մրցակցին թողնում վատ դրության մեջ: Մենք հենց այդ ժամանակն ենք ուզում: Բարդ է, երբ զիջում ես հաշվի մեջ:
«Յունայթեդի» կիսապաշտպանի կարծիքով պետք է փակվել սեփական կիսադաշտում և լինել առավել դաժան` հակագրոհների ժամանակ:
-Պետք է հաշվի մեջ առաջ անցնել երկու գնդակով, որպեսզի խաղի մնացած ժամանակահատվածում վստահ զգաս:
Այս պահին ՄՅՈՒ-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը` առաջ անցնելով «Մանչեսթր Սիթիից» ընդամենը մեկ միավորով: