«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաստատել է, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսում Օբամեյանգը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 24 խաղում խփել էր 13 գոլ, իսկ ամռանը միացավ «Չելսիին» 12 միլիոն ֆունտի դիմաց:
«Չելսիում» Պյեր-Էմերիկը իրեն ընդհանրապես չի դրսևորում։ Նախ նա դուրս մնաց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակից, իսկ Պրեմիեր լիգայում խաղալով «կապույտների» կազմում կարողացել է խփել ընդամենը մեկ գոլ։
Այս իրավիճակը այնքան էլ դուր չի գալիս Օբամեյանգին, և TikTok-ում հրապարակված կարճ տեսանյութում 33 ամյա գաբոնցին հաստատել է առաջիկա տրանսֆերային պատուհանի իր ցանկությունները։
Ես կցանկանայի վերադառնալ «Բարսա», բայց կտեսնենք, թե ինչ կլինի»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։
Բացի այդ, Sport-ի կատալոնական հրատարակությունը պնդում է, որ Օբամեյանգը պատրաստվում է վաղաժամկետ խզել պայմանագիրը «Չելսիի» հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով Նոու Կամպ վերադառնալու համար։