«Արսենալը» վաղը խաղալու է «Վեստ Հեմի» հետ: Այս խաղից առաջ «զինագործներն» արդեն կարող են հույս դնել մի քանի խաղացողների վրա, որոնք շարք են վերադարձել:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր տրամադրության տակ ունի հարձակվողներ Լուկաս Պոդոլսկիին և Ալեքս Օքսլենդ-Չեմբերլենին, որոնք կիրակի օրը կայացած «Չելսիի» հետ խաղում բացակայում էին հիվանդության պատճառով: Թիմի միակ կորուստը կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենն է: Նա «ազնվականների» հետ խաղում վնասել էր ծնկատակի ջիլը: Նա չի հասցնի կազդուրվել մինչև չորեքշաբթի երեկոյան: Բացի այդ բացակայելու է նաև Միկել Արտետան:
Ավելացնենք, որ «Վեստ Հեմի» հարձակվող Մարուան Շամախը չի մասնակցի վաղվա խաղին, որովհետև նա հենց «Արսենալից» է վարձավճարով տեղափոխվել «Վեստ Հեմ»: