«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտահոգված է հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի նոր վնասվածքի պատճառով:
Նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ ծնկի վնասվածք ստանալուց և վիրահատությունից հետո Նկունկուն բաց թողեց իր դեբյուտային անգլիական մրցաշրջանի սկզբնամասը։
Բայց հենց Քրիստոֆերը խաղադաշտ վերադարձավ, նա վնասեց ազդրը։
Նկունկուն չի մասնակցել «Չելսիի» վերջին 2 հանդիպումներին, իսկ բժշկական անձնակազմը դեռ պետք է պարզի, թե ինչ է պատահել 26 ամյա ֆրանսիացու հետ:
«Մենք վրդովված ենք և մի փոքր անհանգստացած, քանի որ ցանկանում ենք նրան հնարավորինս շուտ ոտքի կանգնեցնել: Մենք դեռ գնահատում ենք նրա ֆիզիկական վիճակը: Մենք չգիտենք, թե ինչ է լինելու:
Քրիստոֆերի համար հեշտ չէ: Նա չի կարողանում մարզվել արդեն մոտ 10 օր: Նա նոր էր ապաքինվել նախկին վնասվածքից և նույնիսկ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում ընդգրկվել էր մեկնարկային կազմում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: