«Տոտտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շարունակում է սպասել Պրեմիեր լիգայից առաջարկների։
Այս շաբաթ լուրեր էին պտտվում, որ Պոչետինոն, ով հուլիսին հեռացվել էր «ՊՍԺ»-ից, կարող է գլխավորել «Նիցցան»:
Այնուամենայնիվ, Evening Standard-ը վստահեցնում է, որ Մաուրիսիոն չի խոսել բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆին պատկանող ֆրանսիական ակումբի հետ։
Պոչետինոն նույնիսկ շահագրգռված չէ «Նիցցայի» հետ աշխատելու և պատրաստ է միայն դիտարկել թոփ-ակումբների առաջարկները: Բացի Պրեմիեր լիգայից, 50-ամյա արգենտինացին կարող է ներկայանալ Լա Լիգայում կամ Ա Սերիայում։