«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ ցանկանում է իր նոր թիմի հետ հաղթել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Արգենտինացի մասնագետը, ով նախկինում աշխատել է «Սաութհեմպտոնում», հուսով է առաջիկա հինգ տարիների ընթացքում լոնդոնյան ակումբին դարձնել Պրեմիեր Լիգայի չեմպիոն:
-Առաջին օրը, երբ ես եկա այստեղ, հասկացա, որ «Տոտտենհեմը» մեծ ակումբ է: Բոլոր մարզիչներն էլ ցանկանում են հասնել հաջողության և լինել լավագույնը: Օրինակ, իմ առաջադրանքն է հաղթել Պրեմիեր Լիգան: Մի գեղեցիկ օր վերցնել չեմպիոնական տիտղոսը, դա է մեր նպատակը,- ասել է Պոչետինոն: The Sun