«Չելսիի» եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
Անցյալ ամիս «Միլանը» պայմանագիր կնքեց «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի հետ, իսկ նախորդ տարիներին «կապույտներից» ձեռք բերեց Օլիվյե Ժիրուին, Տեմուե Բակայոկոյին և Ֆիկայո Տոմորիին:
Պուլիշիչը հիմա նույնպես բռնել է այդ ճանապարհը: Ինչպես հայտնում է The Guardian-ը, 24 ամյա ամերիկացի ֆուտբոլիստը պատրաստվում է բուժզննում անցնել Իտալիայում:
Չնայած «Լիոնի» 21,5 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկին, Քրիստիանը «Չելսիին» հասկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել «Միլան», որի հետ մի քանի շաբաթ առաջ պայմանավորվել է անձնական պայմանագրի շուրջ:
Պուլիշիչը ներկայացնում է «Չելսին» 2019 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» 58 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո, սակայն Սթեմֆորդ Բրիջում լավ մեկնարկ չունեցավ: Նախորդ մրցաշրջանում Քրիստիանը մասնակցել է ընդամենը 25 հանդիպման։