Ֆրանսիական ՊՍԺ-ն «Չելսիի» կենտրոնական պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին գնելու համար պատրաստ է 12 մլն ֆունտ առաջարկել: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը:
Սերբ պաշտպանի ներկայիս պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ կլրանա երկու տարուց: Աղբյուրի հաղորդմամբ, «կապույտները» Բրանիսլավին արդեն առաջարկել են երկարաձգել պայմանագիրը, սակայն 12 ամսով:
Իվանովիչին ավելի երկար ժամանակով և ավելի լավ պայմաններով պայմանագիր պատրաստ է առաջարկել ՊՍԺ-ն, որի գլխավոր մարզիչ Լորան Բլանը «Չելսիի» դեմ Չեմմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ խաղերում տպավորվել է վերջինիս խաղով:
Ավելացնենք, որ այս պահին ՊՍԺ-ին վստահաբար գնում է Լիգա 1-ում իր երկրորդ անընդմեջ չեմպիոնությանը: