Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» հայտնել է, որ պատրաստ է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար 85 մլն ֆունտ վճարել:
Նեյմարի հետ «Բարսելոնայի» պայմանագիր ստորագրելուց հետո, ակտիվացան խոսակցությունները, որոնց համաձայն «Ռեալը» կանի ամեն ինչ 23-ամյա ուելսցուն ձեռք բերելու համար: Սակայն «արքայական ակումբի» հետ պատրաստ է մրցակցել «ՊՍԺ»-ն:
«ՊՍԺ»-ն հետաքրքրվում է նաև լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի ծառայություններով: Փարիզցիները հույս ունեն, որ պորտուգալացի մարզչի ձեռքբերմամբ կհաղթեն նաև Բեյլի համար մղվող պայքարում:
Ակնհայտ է, որ «Մոնակոյի» ներկայիս տրանսֆերային քաղաքականությունը կստիպի «ՊՍԺ»-ին լրջորեն ուժեղացնել կազմը, որպեսզի կարողանա պահել չեմպիոնական տիտղոսը: