«ՊՍԺ»-ն պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդին դարձնել մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
Դեկտեմբերի սկզբին «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հաստատեց, որ իր ակումբը նախկինում արդեն կապի մեջ է եղել Ռաշֆորդի հետ և կարող է ապագայում վերադառնալ Մարկուսի համար:
Ռաշֆորդի նկատմամբ այլ թոփ ակումբների հետաքրքրությունը խթանում է այն փաստը, որ Մարկուսի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, թեև «Յունայթեդը» ունի 12 ամսով երկարաձգելու տարբերակ:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «ՊՍԺ»-ն իսկապես պատրաստվում է վերադառնալ Ռաշֆորդի համար: Ֆրանսիական գրանդը պատրաստ է անգլիացի 25 ամյա ֆուտբոլիստին շաբաթական 850 հազար ֆունտ ստեռլինգ շքեղ պայմանագիր առաջարկել:
Ռաշֆորդի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Բավարիան» և «Ռեալ Բետիսը», սակայն «Օլդ Թրաֆորդը» վստահ է, որ իրենց աշակերտը, ով այս մրցաշրջանում վերադարձել է իր լավագույն մարզավիճակին, նոր պայմանագիր կկնքի: