• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր լիգա՝ տուր 8-րդ։ Անոնս

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին, չորս հանդիպումով կավարտվի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպումներից որոշների անոնսները՝

«Բրայթոն» – «Լիվերպուլ» 17:00

«Բրայթոնը» լավագույն մեկնարկն է տվել Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում՝ հաղթելով իր մեկնարկային 7 հանդիպումներից 5֊ում: «Լիվերպուլի» 17 անպարտելի խաղերի շարքն ավարտվեց անցած տուրում «Տոտտենհեմից» 2:1 հաշվով պարտությամբ: «Ճայերը» հաղթել են «կարմիրների» հետ իրենց վերջին երկու հանդիպումներում էլ, երկուսն էլ հունվարին՝ Ամեքսում:

«Բրայթոնի» ձախ պաշտպան Պերվիս Էստուպինյանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս: Ջեյմս Միլներն ու Ադամ Լալանան դժվար թե կարողանան խաղալ իրենց նախկին ակումբի դեմ:

«Լիվերպուլը» կխաղա առանց Կյորտիս Ջոնսի և Դիոգու Ժոտայի և վնասվածքներ ունեցող Կոդի Գակպոյի, Տիագո Ալկանտարայի և Ստեֆան Բայչետիչի:

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» 19:30 

«Արսենալը» մեկն է այն երկու թիմերից, որոնք դեռ ոչ մի պարտություն չեն կրել ԱՊԼ-ի այս մրցաշրջանում (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Առանց Ռոդրիի, «Մանչեսթեր Սիթին» պարտվել է Պրեմիեր լիգայի իր 15 խաղերի 1/3֊ում, մինչդեռ նրա հետ խաղերում ընդամենը 13% (144-ից): «Զինագործները» «քաղաքայինների» հետ վերջին 16 հանդիպումներում կրել են 15 պարտություն, ընդորում դրանցից 12֊ը եղել են անընդմեջ պարտություններ Պրեմիեր լիգայի շրջանակներում։

«Արսենալի» եզրային Բուկայո Սակայի մասնակցությունը կասկածելի է։ Գաբրիել Մարտինելին դեռ չի ապաքինվել, սակայն Թոմաս Պարտին արդեն գործում է։

«Սիթին» ստիպված է խաղալ առանց Ռոդրիի, ով որակազրկում ունի: Բեռնարդու Սիլվան արդեն խաղացել է Չեմպիոնների լիգայի խաղում, սակայն Ջոն Սթոնսն ու Քևին Դե Բրույնեն շարունակում են վնասվածքները: