2012թ-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2013թ-ի սեպտեմբերի 30-ը Պրեմիեր Լիգայի ակումբենրը գործակալներին վճարել են 96 մլն ֆունտ:
Անգլիական ակումբներից ամենից շատ գումար է ծախսել «Չելսին»՝ 13.7 մլն ֆունտ: Այդ գումարի մեծ մասն ուղղված էր Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային խմբի վրա: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (11.2 մլն ֆունտ), որը վերջին երկու տարիներին գլխավորում էր այս ցուցակը:
Գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը», չնայած տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ չեղավ և ընդամենը մեկ ֆուտբոլիստ գնեց, սակայն գործակալներին վճարել է 4 մլն ֆունտ:
Ցուցակի վերջին տեղում «Կրիստալ Փելեսն» է՝ 870 հզր ֆունտով: