«Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը և հարձակվող Օդիոն Իգալոն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ, համապատասխանաբար։
Առաջնության նորեկները նախորդ տուրում հաղթեցին իրենց հինգ խաղերից երեքում, այդ թվում «Լիվերպուլին»՝ 3-0 հաշվով և ոչ ոքի խաղացին գործող չեմպիոն «Չելսիի» հետ։ «Ուոթֆորդն» իր այդ հաղթանակների շնորհիվ այժմ ընդամենը 5 միավոր է հետ լավագույն քառյակից։
Սանչես Ֆլորեսի թիմում փայլուն ելույթներ է ունենում նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն, ով նախորդ ամիս 5 գոլ է խփել։ 24-ամյա հարձակվողը, ով խփել է իր թիմի գոլերից կեսից ավելին, այժմ երրորդն է առաջնության ռմբարկուներից ցուցակում։