«Ասթոն Վիլայի» նախկին հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը կարծում է, որ «Արսենալի» ֆուտբոլիստ Գաբրիել Ժեզուսը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ձեռքբերումն է, այլ ոչ «Մանչեսթեր Սիթիի» Էրլինգ Հոլանդը:
Հոլանդը անհավանական խաղ է ցուցադրում Դորտմունդի «Բորուսիայից» 51 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո՝ «Սիթիի» կազմում իր մեկնարկային ինը խաղերում խփելով 14 գոլ:
Այնուամենայնիվ, Ագբոնլահորը նշում է, որ Ժեսուսը, ում «Արսենալը» գնել է «Սիթիից» 45 միլիոն ֆունտով, ավելի մեծ ազդեցություն է ունեցել իր նոր թիմի վրա, քան Հոլանդը:
«Իմ կարծիքով լավագույն ձեռքբերումը Գաբրիել Ժեզուսն է: Հոլանդը հիանալի է ցուցադրում իրեն, բայց «Սիթին» միշտ լավ է խաղացել՝ չափազանց մեծ քանակությամբ գոլեր խփելով առանց Հոլանդի»:
«Գաբրիել Ժեզուսը «Արսենալին» այլ թիմ է դարձրել: Այժմ նրանք ունեն հարձակվող, ով առանց տրտնջալու ճնշում է գործադրում պաշտպանների վրա»,- talkSPORT-ին ասել է Ագբոնլահորը: