• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի նորեկները. «Քարդիֆ Սիթի»

ՔարդիֆՈւելսը ներկայացնող «Քարդիֆ Սիթի» ակումբը վերջին տարիներում բավական հայտնի է դարձել անգլիական ֆուտբոլով հետաքրքրվողների շրջանակում: 2008 թվականին այս ակումբն Անգլիայի գավաթում հասավ մինչև եզրափակիչ, իսկ մեկ տարի առաջ Լիգայի գավաթի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Լիվերպուլին»: Բացի այդ, «Քարդիֆը» երեք տարի անընդմեջ մոտ է լինում Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն, սակայն փլեյ-օֆում պարտություն է կրում: Եվ ահա, վստահ մրցաշրջանից հետո ուելսյան այս ակումբը 51 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Պրեմիեր Լիգա:

Քարդիֆ ՍիթիՆախորդ մրցաշրջանը «Քարդիֆի» համար սկսեց նշանակալից իրադարձությամբ: Ակումբի մալայզիացի սեփականատեր Վինսենտ Տանը մասշտաբային փոփոխություններ սկսեց՝ փոխելով ավանդական կապույտ գույնը կարմիրով, իսկ զինանշանի լեգենդար կապույտ թռչունը՝ կարմիր վիշապով: Սակայն այդ փոփոխությունն ակումբի որոշ երկրպագուներ չընդունեցին և բոյկոտեցին ոչ միայն կարմիրն և վիշապը, այլ նաև «Քարդիֆի» հանդիպումները:

Մյուսները հանգիստ ընդունեցին փոփոխությունը, քանի որ նրանք շատ էին ուզում իրենց թիմին տեսնել Պրեմիեր Լիգայում, որտեղ արդեն խաղում է իրենց սկզբունքային մրցակից «Սուոնսի Սիթին»:

«Քարդիֆը» հաղթելով մրցաշրջանի առաջին 10 տնային խաղերում՝ անձնական ռեկորդ սահմանեց և արդեն նոյեմբերից ոչ մեկին չզիջեց առաջին տեղը: Նոր մրցաշրջանում մեզ սպասվում է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին ուելսյան դերբին:

«Քարդիֆը» այնքան երկար ճանապարհ է անցել իր նպատակին հասնելու համար, որ չպետք է զարմանալ Մալկի Մաքեյի ստեղծած փորձառու և մարտունակ թիմի վրա: Թիմի ամենաերտասարդ ֆուտբոլիստը 23-ամյա կորեացի Կիմն է: Երեք ֆուտբոլիստներ 30 տարեկանից մեծ են, իսկ մնացածը՝ 25-ից 28 տարիքային սահմանում: Սա նշանակում է, որ ակումբը նպատակ չի դրել հեռանկարային թիմ ստեղծելու համար: Նրանց առաջնային խնդիրը Պրեմիեր Լիգա տեղափոխվելն էր:

Մալկի Մաքեյ

Չեմպիոնշիփի 46 խաղերից 18-ում «Քարդիֆը» դարպասը անառիկ է պահել, ինչ էլ խոսում է ոչ միայն դարպասապահի բարձր որակների, այլ նաև թիմային ուժեղ խաղի մասին:

Քրեյգ Բելամի

Թիմը հիմնականում հանդես է գալիս 4-1-4-1 խաղային տակտիկայով: «Քարդիֆի» առաջատարը 33-ամյա Քրեյգ Բելամին է: Վետերանը Պրեմիեր Լիգայում խաղալու մեծ փորձ ունի:

 Քարդիֆ Սիթի

Գլխավոր մարզիչ Մալկի Մաքեյը ուելսյան ակումբը մարզում է 2009թ-ից: Շոտլանդացի մարզչի գլխավորությամբ «Քարդիֆը» 2011/12 մրցաշրջանն ավարտեց փլեյ-օֆֆ փուլում, սակայն պարտություն կրեց «Վեստ Հեմից»: Բացի այդ, թիմը Լիգայի գավաթի եզրափակչում պարտվեց «Լիվերպուլին»: Մաքեյի թիմը հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում, սակայն ոչ հաճախ է աչքի ընկնում կայունությամբ:

 

Վինսենտ Տան

2009թ-ին «Քարդիֆը» տեղափոխվեց նոր մարզադաշտ, որից մեկ տարի հետո ակումբը ձեռք բերեց մալայզիացի գործարար Վինսենտ Տանը, ով 2010թ-ին ըստ Forbes-ի վարկածով մտավ միլիարդատերերի ցուցակը:

Թիմի կազմը.

Մարշալ, Կոննոլլի, Հադսոն, Տերներ, Թեյլոր, Գուննարսոն, Ուիթինգեմ, Նուն, Կիմ, Բելամի, Հելգյուսոն

Հետաքրքիր փաստեր