Այս հանգստյան օրերին Անգլիայի բոլոր դիվիզիոնների հերթական տուրի խաղերը կսկսվեն 7 րոպե ուշ՝ հարգելով «Հիլսբորոյի» աղետին զոհ գնացած երկրպագուների հիշատակը: Այս մասին հաղորդում է Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը:
1989թ-ի ապրիլի 15-ին Անգլիայի գավաթի կիսազերափակչում հանդիպել էին «Նոթինգհեմը» և «Լիվերպուլը»: Սակայն ողբերգական միջադեպի պատճառով, որին զոհ գնացին 96 երկրպագու, խաղը դադարեցվեց մեկնարկից 6 րոպե հետո:
«Հիլսբորոյի» զոհերի հիշատակը հարգելու համար Պրեմիեր Լիգայի վաղվա բոլոր հանդիպումները կմեկնարկեն 18:07-ին, իսկ կիրակի օրը՝ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը՝ 16:37-ին, «Սուոնսի Սիթի» – «Չելսի» խաղը՝ 19:07-ին: