2013թ-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2014թ-ի սեպտեմբերի 30-ը Պրեմիեր Լիգայի ակումբները ֆուտբոլային գործակալներին վճարել են 115 մլն ֆունտ:
Այդ ծառայության համար ամենից շատ ծախսել է «Չելսին»՝ 16,7 մլն ֆունտ: «Կապույտներն» այդ գումարը ծախսել են, որպեսզի իրականացնեն Նեմանյա Մատիչի, Սեսկ Ֆաբրեգասի և Դիեգո Կոստա ծախսատար տրանսֆերները:
«Չելսիից» քիչ պակաս է ծախսել «Լիվերպուլը»: Վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում «կարմիրները» գործակալներին վճարել են 14,3 մլն ֆունտ: Ցուցակի երրորդ հորիզոնականում է գտնվում «Մանչեսթեր Սիթին»:
Պրեմիեր Լիգայի ակումբներից ամենից խնայողը եղել է «Բերնլին», որն այդ ծառայության համար ծախսել է ընդամենը 711 հզր ֆունտ:
Գործակալների վճարները 2013թ հոկտեմբերից 2014թ սեպտեմբեր.
«Արսենալ» – £4,293,407
«Աստոն Վիլլա» – £2,577,866
«Բերնլի» – £711,024
«Չելսի» – £16,771,328
«Կրիստալ Փելես» – £2,200,797
«Էվերթոն» – £5,753,269
«Հալլ Սիթի» – £2,459,010
«Լեսթեր Սիթի» – £1,608,418
«Լիվերպուլ» – £14,308,444
«Մանչեսթեր Սիթի» – £12,811,946
«Մանչեսթեր Յունայթեդ» – £7,975,556
«Նյուքասլ Յունայթեդ» – £3,876,250
ՔՊՌ – £3,242,668
«Սաութհեմպտոն» – £2,766,444
«Ստոկ Սիթի» – £3,986,850
«Սանդերլենդ» – £5,276,674
«Սուոնսի» – £3,784,090
«Տոտտենհեմ Հոտսպուր» – £10,983,011
«Վեստ Բրոմվիչ» – £3,493,745
«Վեստ Հեմ»- £6,380,339
Ընդհանուր: £115,202,886