• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգան իր ամբողջ հմայքով․ մենք հավաքել են ԱՊԼ-ի պատմության մի շարք գեղեցիկ գոլեր

Հյուսիս- լոնդոնյան դերբիում Էրիկ Լամելայի ստեղծած «արվեստը» մեզ ստիպեց հիշել Պրեմիեր Լիգայի պատմության մի շարք գեղեցիկ գոլեր։  Այո, «ճաշակին ընկեր չկա», մենք փորձել ենք հավաքագրել տարբեր մրցաշրջանների մի շարք գեղեցիկ գոլեր։ Նշեմ, որ  գոլերի հերթականությունը կապ չունի, քանի որ գոլերը մեկը մյուիc գեղեցիկ են։  Վայելեք։

Սկսենք Դենիս Բերգկամպի գլուխգործոցից

«Սենտ-Ջեյմս Պարկ» մարզադաշտում․ «Նյուքասլ» – «Արսենալ» 2002 թ․

Այնպես, ինչպես գնդակը զգում էր հոլանդացին, դրիլ տիեզերական մակարդակ էր․ այս գոլը պետք է դիտել մի քանի անգամ, որպեսզի հասանակալի լինի, թե ինչ կատարվեց իրականում

Յոհան Էլմանդեր, «Վուլվզ» – «Բոլթոն»,   2010 թ․

Շատ հայտնի ֆուտբոլիստներ են եղել և կան, ովքեր գեղեցկացրել են Պրեմիեր Լիգան իրենց շքեղ գոլերով, բայց եկեք պեղենք անհայտ հայտնիների գոլերը, որոնք կարող էին զարդարաել ցանկացած մակարդակի հանդիպում

Յոհան Էլմանդերը, չնայած իր՝ բարձրահասակ լինելուն, մի քանի շարժումներով, ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում թողնում է ձեռնունայն հակառակորդի պաշտպաններին

Մայքլ Էսսիեն,  «Չելսի» – «Արսենալ», 2006թ

2006թ․ին դեռ Ժոզե Մոուրինյուի ղեկավարությամբ Չելսին պարտվում էր Ստեմֆորդ Բրիջում Արսենալին 0-1 հաշվով, մինչև 84-րդ րոպեն, երբ Մայք Էսսիենի մեջ Ռոբերտո Կառլոս արթնացավ։  Գանայի հավաքականի ֆուտբոլիստի հոյակապ հարվածը ոտնաթաթի դրսի մասով մինչև հիմա հիացմունք է առաջացնում

Պայտիմ Կասամի,  «Ֆուլհեմ» – «Ք․ Պելաս», 2013թ․

Պայտիմ Կասամիի այս գոլը ուղղակի էքստազի է ենթարկում լոնդոնյան ցրտից սառած երկրպագուներիմ, ովքեր, ինչպես պարզվեց հետագայում, ի զուր չէին հավաքվել  «Քրեյվն Քոթեջում»

Ուշադրություն դարձրեք, խորքից արձագանքելով փխանցումին Կասամիի՝ ընթացքում գնդակը կրծքով ընդունելը, և առանց արագույությունը կորցնելոււ, համաչափելով գնդակի և իր ոտքերի արագությունը ստեղծում է այս գլուխգործոցը

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յ․» – «Սոութհեմթոն»,  2017թ

Էլ ուր, առանց մեր Մխիթարյանի։ Հայ կիսապաշտպանի շքեղ գոլը «Օլդ Թաֆֆորդում»

Օլիվյե Ժիրու, «Արսենալ» – «Ք․ Պելաս», 2017թ

Ֆրանսիացի հարձակվողը, գուցե, արդյունավետ հարձակվողների ծարքին չի դասվում, բայց Ժիրույի ցանկացած գոլ շքեղ է, նա չունի հասարակ գոլ։ Մխիթարյանի գոլից հետո հենց նույն տուրում «Արսենալի» խաղացողը փորձեց կրկնօրինակել այդ «կարիճ» տեսակի հարվածը, որ պակաս գեղեցիկ չստացվեց։ Թե՜  գրոհը, թե՜ գոլը ուղղակի «շոկոլադ» են

Եկեք երկու գլուխգործոց մեկում անենք, ինչու համեմատենք, եթե կարող ենք ուղղակի վայելել 😍

Թիերի Անրի, «Արսենալ» – «Մանչեսթեր Յ․», 2000թ

Արսեն Վենգերի շքեղ Արսենալը, և ոչ պակաս շքեղ Թիերի Անրիի գոլը ՖԱբիեն Բարտեզի դարպասը

Ռոբին վան Պերսի «Չառլթոն» – «Արսենալ», 2006 ; «Մանչեսթեր Յ»․ – «Ասթոն Վիլլա»  2013թ

Հոլանդացին շքեղ գոլեր շատ ունի և քանի որ նա փայլել է Պրեմիեր Լիգայի երկու առաջատար ակումբների կազմերում, կարծում եմ, ճիշտ կլինի երկու թիմերի կազմերում էլ հեղինակած գոլերն էլ նշենք․ գնդակը օդի մեջ «բռնելու» վարպետը

երկրորդ գոլի ժամանակ նշենք նաև  Ուեյն Ռունիի հոյակապ փոխանցումը 🤩

Ջեք Ուիլշեր,  «Արսենալ» – «Նորվիչ», 2013 թ․

Երբ ձեզ հարցնեն, թե ինչ կար մսյե Վենգերի «Արսենալի» ֆուտբոլի մեջ, ինչ հմայք կար այդ ֆուտբոլի մեջ, ուղղակի դրեք, թող դիտեն այս գոլը։

Արսեն Վենգերի «Արսենալը» հավերժ մեր սրտերում է, անկախ, թե որ թիմին եք երկրպագում, հնարավոր չէ այն «Արսենալի» նկատմամբ անտարբեր մնալ

Ուեյն Ռունի,  «Մանչեսթեր Յ․» – «Մանչեսթեր Ս․»,   2011թ․ 

Գեղեցիկ գոլերը շատ լավն են, աչք են շոյում, բայց երբ այդ գոլը նաև ուենում է նշանակություն, այ դա լինում է երկուսը մեկում։

Ուեյնի գոլը 2011 թվականին Մանչեսթեր Սիթիի դարպասը ուղղակի գլուխգործոց է, որը առաջացնում է մաքուր, անկեղծ, մաքուր էմոցիա բոլոր երկրպագուների մոտ։

Այս գոլը լավ է բնութագրում Կոմպանին․ «․․․ես շրջվեցի Ռունիի կողմ, ոտքս սահեց, իսկ նա արդեն օդում էր»։

«Օլդ Թրաֆֆորդը» անմոռանալի պահեր, շքեղ գոլեր շատ է տեսել, բայց այս մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտի սրտում յուրահատուկ տեղ է զբաղեցնում։

Ցանկացած գոլ, ցանկացած հիշարժան դրվագ  գեղեցիկ է յուրովի։ Շնորհակալություն «գեղեցիկը» ստեղծողներին։

  Կարեն Պողոսյան