• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգան «Տոտտենհեմին» խորհուրդ է տալիս տնային խաղերն անցկացնել «Էմիրեյթսում»

ԷմիրեյթսՊրեմիեր Լիգան «Տոտտենհեմին» հայտնել է, որ ակումբը մեկ մրցաշրջանի ընթացքում չի կարող տնային խաղերն անցկացնել երկու տարբեր մարզադաշտերում:

Այս պահին «Տոտտենհեմն» ակտիվորեն մարզադաշտ է փնտրում, որտեղ կկարողանա 2017/18 մրցաշրջանում անցկացնել իր տնային խաղերը, մինչև պատրաստ կլինի 61 հզր տեղանոց նոր մարզադաշտը, որը կփոխարինի «Ուայթ Հարթ Լեյնին»:

Դիտարկվող տարբերակներից է «Ուեմբլին» և «Սթեդիում ՄԿ»-ն: Սակայն Անգլիայի գլխավոր մարզադաշտի համար պայքարում է նաև «Չելսին», որը հնարավոր է ստիպված լինի երեք մրցաշրջան խաղալ այլ մարզադաշտում:

«Տոտտենհեմում» մտածում էին տնային խաղերը միանգամից երկու մարզադաշտերում անցկացնելու մասին: Սակայն Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկադամորը բացառել է այդ տարբերակը:

-Նրանք պարտավոր են ողջ մրցաշրջանի ընթացքում խաղալ մեկ մարզադաշտում: Հնարավոր չէ տնային խաղերի մի մասն անցկացնել «Միլթոն Կինսում», իսկ մյուսն՝ «Ուեմբլիում»: Դա բացառված է: Դա մեր առաջնությունում չի թույլատրվում,- ասել է Սկադամորը: The Guardian

Ավելացնենք, որ Սկադամորը չի բացառում «Ուեմբլիի» կամ այլ մարզադաշտի վարձակալումը միանգամից «Չելսիի» և «Տոտտենհեմի» կողմից: Ռիչարդը նաև կարծում է, որ «Տոտտենհեմի» համար ամենից հարմար տարբերակն իր հարևան «Արսենալի» տնային մարզադաշտ «Էմիրեյթսի» վարձակալումը կլինի: