• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգա. 11-րդ տուրի նվերը ֆուտբոլասերներին

Անգլիայի Պրեմիեր ԼիգաԱնգլիական Պրեմիեր Լիգան 11-րդ տուրում մեծ նվեր է պատրաստել ֆուտբոլասերների համար: Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կնդունի «Տոտենհեմին», իսկ «Չելսին»՝ իր ամենաանհարմար մրցակից «Լիվերպուլին»: Իհարկե, կարելի է վիճել, թե ինչ վիճակում է հիմա գտնվում գործող չեմպիոնը, հիշել «Տոտենհեմի» անակնկալ պարտությունը «Ուիգանից» կամ «Լիվերպուլի» ցուցադրած ֆուտբոլը, տեղը մրցաշարային աղյուսակում, բայց մի բան ակնհայտ է. այս երկու հանդիպումները Պրեմիեր Լիգայի լավագույն հակամարտություններից են:
Դի Մատեոյի թիմը Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանից հետո կազմակերպված և բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում, ինչի արդյունքն է նրա զբաղեցրած դիրքը մրցաշարային աղյուսակում: «Չելսին» իտալացու ղեկավարությամբ նաև որոշ անակնկալներ է մատուցում՝ տանելով անտրամաբանական հաղթանակներ: Այդպես եղավ այս շաբաթ «Շախտյորի» հետ խաղում:
Չնայած «մերսիսայդցիների» վատ ժամանակներին, նրանց համար ամենահարմար մրցակիցը շարունակում է մնալ «Չելսին»: Վերջին երկու տարիներին «Լիվերպուլը» «ազնվականներին» հաղթել է տարբեր մրցաշարերի վեց հանդիպումներից հինգում:
Սրա մասին գիտի նաև Դի Մատեոն: «Նրանք մեզ համար անհաջող մրցակից են: Ստացվում է, որ «կարմիրները» մեր դեմ միշտ փայլուն խաղ է ցուցադրում և կարողանում են հասնել արդյունքի: «Լիվերպուլի» դեմ միշտ դժվար է խաղալ, առավել դժվար նրան հաղթել: Մենք պետք է լինենք կազմակերպված և թելադրենք մեր խաղը»,- ասել է Դի Մատեոն:
Բրենդան Ռոջերսը հասկանում է, որ անհաջողության դեպքում թիմի հետ աշխատանքը երկար չի գնա: Հենց այդ պատճառով նա Եվրոպա Լիգայի նախորդ տուրում «Անժիի» դեմ դուրս էր բերել թիմի երկրորդ կազմը՝ առաջատարներին հնարավորություն տալով հանգստանալու:
Բրիտանական թերթերը խաղի մասին գրելիս հաճախ են նշում Տորեսի անունը: Պատճառը թերևս այն, որ իսպանացին «կարմիրների» կազմում մշտապես տխրեցրել է «Չելսիին», իսկ ահա «կապույտների» համար երեք խաղում ոչ մի գոլ չի հեղինակել «մերսիսայդցիների» դարպասին:
Տուրի երկրորդ կարևոր խաղը տեղի կունենա «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում:

«Քաղաքայիններ»-ը սեփական հարկի տակ հաջող են հանդես գալիս, բայց անգամ սեփական մարզադաշտը և երկրպագուները չօգնեցին «Այաքսի» հետ խաղում: «Սիթին» գործնականում դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից: Ազգային առաջնությունում ոչինչ դեռ կորած չէ: «Սիթին» շարունակում է մնալ միակ ակումբը, ով ընթացիկ մրցաշրջանում չի ճաշակել պարտության դառնությունը: Կկարողանա՞ արդյոք Տոտենհեմը կանգնեցնել «Սիթիին»:
Գլխավոր հարցականը մնում է Դավիդ Սիլվայի վերադարձը: Ամենայն հավանականությամբ նա չի կարող խաղալ առաջին րոպեյից, հնարավոր է դուրս գա փոխարինման:
«Տոտենհեմ»-ը անհաջող մեկնարկից և փայլուն հաղթանակներից հետո նախորդ տուրում անակնալ պարտություն կրեց «Ուիգանից»: Լոնդոնցիները արդեն հաղթել են մանչեսթերյան ակումբներից ամենատիտղոսակիրին, այն էլ «Օլդ Թրաֆոլդում»: Կկարողանա՞ն անել նույնը «Սիթի օֆ Մանչեսթերում», կիմանանք կիրակի 17:30-ին:

Հետաքրքիր փաստեր