Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է «Տարվա լավագույն խաղացող» մրցանակի վեց հավակնորդներին:
ՊՖԱ-ի տարվա լավագույն խաղացողը համարվում է անգլիական ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը, քանի որ մրցանակի հաղթողը որոշվում է հենց խաղացողների կողմից՝ քվեարկության միջոցով։
Այս անգամ խաղացողներին խնդրել են քվեարկել 2022/23 մրցաշրջանի վերաբերյալ, որում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։
Ուստի, հավակնորդների թվում «Սիթին» ներկայացնում էին միանգամից երեք ֆուտբոլիստ՝ հարձակվող Էրլինգ Հոլանդը, կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն և պաշտպան Ջոն Սթոնսը։
ՊՖԱ-ի ցուցակում ներառված են նաև «Արսենալից» Բուկայո Սական, Մարտին Էդեգորը, ինչպես նաև «Տոտտենհեմից» նոր հեռացած Հարի Քեյնը:
Էրլինգ Հոլանդ (Սիթի), Բուկայո Սակա (Արսենալ), Գաբրիել Մարտինելի (Արսենալ), Մոյսես Կայսեդո (Բրայթոն/Չելսի), Էվան Ֆերգյուսոն (Բրայթոն) և Ջեքոբ Ռեմսի («Աստոն Վիլլա»):
Երկու մրցանակների հաղթողները կհայտարարվեն օգոստոսի 29-ին կայանալիք ՊՖԱ֊ի գալայի ժամանակ: Սա կլինի 50-ամյակի արարողությունը։