«Պորտուի» հարձակվող Ջեկսոն Մարտինեսի գործակալը հերքել է «Տոտտենհեմի» հետ բանակցություններ վարելու մասին ինֆորմացիան:
Ամառային տրանսֆերային պատուհանի բացման հետ մեկտեղ ակտիվ խոսակցություններ սկսեցին, որ 26-ամյա կոլումբիացին այս ամռանը կտեղափոխվի «Ուայթ Հարթ Լեյն»: Սակայն Մարտինեսը չի ցանկանում փոխել ակումբը:
-Ցավալի է, որ անգլիական թերթերն այդքան ակտիվորեն գրում են դրա մասին, երբ դեռ մենք ոչ մի խոսակցություն չենք ունեցել: Ջեկսոնը միշտ էլ ասել է, որ ցանկանում է մնալ «Պորտուում» և չի մտածում հեռանալու մասին: Նա այստեղ երջանիկ է,- A-Bola-ին հաղորդել է ֆուտբոլիստի գործակալ Լուիս Մանսոն: