«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կոճի վնասվածքի պատճառով ամենայն հավանականությամբ բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Բավարիայի» հետ:
Այդ վնասվածքը Ուիլշերը ստացել էր «Տոտտենհեմի» հետ հյուսիսլոնդոնյան դերբիի ընթացքում: Ապաքինվելու համար Ջեկը մեկնել է Դուբայ:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, սպասվում է, որ Ուիլշերը իր թիմի հետ չի մեկնի Մյունխեն: Բացի դա, մեծ հարցականի տակ է նրա մասնակցությունը «Սուոնսիի» հետ խաղին:
Թերթերում տեղ գտած լուրերի համաձայն, «Արսենալի» հետ կմեկնի վնասվածքից ապաքինված Կիերան Գիբսը, ով կլուծի պաշտապանության ձախ եզրում առաջացած խնդիրները: Նաև խոսվում է, որ Վենգերը կարող է Վոյցեխ Շեսնիին թողնել պահեստայինների նստարանին: