«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը բաց կթողնի վեց շաբաթ կոճի վնասվածքի կրկնության պատճառով: Այս մասին հայտնում է goal.com կայքը:
Ավելի վաղ հայտնում էին, որ ֆուտբոլիստը կբացակայի երեք շաբաթ: Հիշեցնենք, որ նմանատիպ վնասվածքի պատճառով Ուիլշերը չի խաղացել գրեթե 16 ամիս՝ 2011 թվականի ամռանից մինչև 2012 թվականի աշուն:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Ջեկը մասնակցել է 18 հանդիպման, սակայն ոչ մի անգամ գոլ չի խփել: