«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կարծում է, որ առաջիկա մրցաշրջանն իր թիմի համար շատ կարևոր է լինելու:
Այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» նոր մարզիչներ ձեռք բերեցին, մինչդեռ «Արսենալի» ղեկին շարունակում է մնալ Արսեն Վենգերը: Ուիլշերն, արդեն մոռացած լինելով, թե քանի տարի է անցել վերջին մրցանակը հաղթելուց հետո` հույս ունի, որ իր թիմը կօգտվի այս իրավիճակից:
-Առջևում մեծ մրցաշրջան է սպասվում մեզ: Մի շարք գերակումբներ փոխել են իրենց գլխավոր մարզիչներին, իսկ մենք ունենք մարզիչ, ով վաղուց է այստեղ: Նա լավ է ճանաչում լիգան, դրա համար էլ սա մեծ մրցաշրջան կլինի մեզ համար: Հույս ունեմ` մենք կկարողանանք առաջ շարժվել:
Մենք արդեն 7 կամ 8 տարի որևէ մրցանակ չենք նվաճել: Երկրպագուները գիտակցում են դա, իսկ մենք զգում ենք ճնշումը: Մենք պետք է քայլ առաջ կատարենք,- Sports Illustrated-ի հետ հարցազրուցում հայտնել է Ուիլշերը: