«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը խոստովանել է, որ ապագայում ցանկանում է դառնալ ակումբի և Անգլիայի ազգային հավաքականի ավագը:
Ընթացիկ մրցաշրջանում Ջեկը մի շարք վնասվածքներ ստացավ: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը մտածում է բացառապես լավի մասին և հույս ունի, որ մի օր կդառնա «Արսենալի» և ազգային հավաքականի ավագը:
-Ցանկանում եմ դառնալ «Արսենալի» և Անգլիայի հավաքականի ավագը: Սա իմ երազանքն է:
Մարդիկ ասում են, որ խաղացողներն այլևս չեն հուզվում, երբ կրում են հավաքականի մարզաշապիկը, սակայն ինձ համար դա իմ կարիերայի բարձունքն է, որովհետև երբ բոլոր ակումբների երկրպագուները հավաքվում են միասին և ձեզ աջակցում. դա անհավանական զգացողություն է,- հայտնել է Ուիլշերը: Sky Sports