«Լիվերպուլի» պաշտպան Ջեյմի Կարագերը վստահ է, որ ճիշտ է վարվում՝ ավարտելով կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
35-ամյա անգլիացին դեռ փետրվարին էր հայտնել, որ ավարտում է կարիերան: Մինչդեռ դրանից հետո վետերանը հիանալի մարզավիճակ է ձեռք բերել և խաղում է յուրաքանչյուր հանդիպմանը: Ամեն դեպքում Ջեյմին չի զղջում իր որոշման համար և կարծում է, որ ճիշտ է վարվում:
-Հաճելի է, երբ մարդիկ ասում են. «Դու լավ ես խաղում, պետք է շարունակես»: Սակայն ինչքան շատ եմ այս խոսքերը լսում, այնքան ավելի եմ համոզվում, որ ճիշտ որոշում եմ կայացրել:
Որպես «Էվերթոնի» երկրպագու և «Լիվերպուլի» խաղացող՝ շատ մարդկանց եմ տեսել, որոնց մասին երկրպագուները մտածում էին, որ չափազանց երկար մնացին ֆուտբոլում: Ես չեմ ցանկանում այդպիսին լինել:
Մի ժամանակ մտածում էի. «Ինչպե՞ս կհեռանաս: Ինչպե՞ս կբաժանվես «Լիվերպուլից»: Սակայն իմ ուղեղում մի արտահայտություն կա, որը լսել եմ մի օտարերկրացի ֆուտբոլիստից. «Հեռացի՛ր ֆուտբոլից, մինչև ֆուտբոլիը չի հեռացել քեզնից»,- հայտնել է Կարագերը: Liverpool Echo