Sky Sports-ի ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կածում է, որ «Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեին գնելու «Արսենալի» առաջարկը խոսում է Վենգերի «պանիկայի» մասին:
Միայն «Աստոն Վիլլայից» կրած պարտությունը «զինագործներին» ստիպեց ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում: Այժմ Վենգերի գլխավոր նպատակը համարվում է իր հայրենակից Կաբայեն:
-Եթե Կաբայեն այդքան կարևոր լիներ «Արսենալի» համար, ապա նրան շուտ կգնեին: Դա խոսում է այն խուճապի մասին, որն առաջացավ «Աստոն Վիլլայից» կրած պարտությունից հետո: Ինչու՞ նրան չէին գնում երկու ամիս առաջ: Ինչի՞ն էին սպասում:
Նույն իրավիճակն է, ինչ երկու տարի առաջ, երբ տրանսֆրային պատուհանի վերջին օրերին նրանք գնեցին Միկել Արտետային, Պեր Մերտեզակերին և Սանտոսին: Սանտոսը անօգտակար եղավ «Արսենալի» համար, իսկ Մերտեզակերի և Արտետայի տրանսֆերով ոչ մի հարց չլուծվեց: Երբ տրանսֆերային հարթակում խուճապի ես մատնվում, արդյունքը այն չի լինում, ինչ ցանկանում էիր:
Ես «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ եմ, սակայն «Արսենալի» դեմ ոչինչ չունեմ,- Sky հեռուստաընկերության եթերում ասել է Ջեյմին: