Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են Չիլիի և Գերմանիայի հավաքականների դեմ ընկերական խաղերի համար: Առաջին անգամ «երեք առյուծներից» հրավեր է ստացել «Սաութհեմպտոնի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Ռոդրիգեսն ապահովել է իր տեղը թիմի հիմնական կազմում՝ մինչ այս պահը խփելով 3 գնդակ: Բացի Ռոդրիգեսից, «Սաութհեմպտոնից» հրավեր են ստացել նաև Ադամ Լալլանան և Ռիկի Լամբերտը:
Ավելացնենք, որ Չիլիի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերը տեղի կունենան նոյեմբերի 15-ին և 19՝ «Ուեմբլի» մարզադաշտում: