«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջերմեյն Ջենասը բանակցություններ է վարում Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթի» տեղափոխվելու համար:
30-ամյա կիսապաշտպանն այս ձմեռ «Տոտտենհեմից» տեղափոխվեց «Լոֆտուս Ռոադ», սակայն չկարողացավ օգնել «ՔՊՌ»-ին մնալ Անգլիայի բարձրագույն առաջնությունում և այդ պատճառով էլ իր համար նոր ակումբ է փնտրում Պրեմիեր Լիգայում:
Համաձայն Sky Sports-ի, Ջենասի ծառայություններով հետաքրքրված է «Հալլ Սիթին»: Գործարքի հաջող իրականացման դեպքում Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կդառնա Սթիվ Բրյուսի թիմի իններորդ նորեկը: