«Լիդսի» գլխավոր մարզիչ Ջեսսի Մարշը որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 10 հազար ֆունտով՝ մրցավարի հետ վիճաբանության համար։
Այս միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին Պրեմիեր լիգայում «Լիդս» – «Բրենտֆորդ» խաղի երկրորդ խաղակեսում (5-2):
Այնուհետև 48-ամյա ամերիկացին սկսել է վիճել չորրորդ մրցավարի հետ՝ մրցակցի դարպասին չնշանակված 11 մետրանոցի համար, որից հետո ստանալով կարմիր քարտ հեռացվեց խաղադաշտից։
Արձագանքելով ՖԱ-ի կողմից հնչեցրած մեղադրանքներին՝ Մարշը խոստովանել է, որ իրեն անպատշաճ է պահել և օգտագործել անպարկեշտ արտահայտություններ։
Քանի որ «Լիդսը» չի խաղում այս շաբաթ, Ջեսսին որակազրկվելու է հոկտեմբերի 2-ին կայանալիք «Ասթոն Վիլայի» դեմ տնային խաղի համար: