«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը քննադատել է իր ակումբի տրանսֆերային քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
-Անկեղծ ասած համաձայն չեմ երիտասարդ ֆուտբոլիստների ձեռք բերելու քաղաքականության հետ: Աշխարհում շատ են դեպքերը, երբ 28-29 տարեկան ֆուտբոլիստները փոխում են ակումբը և հիանալի ֆուտբոլ ցուցադրում:
Նման օրինակ կարող է դառնալ Ֆրենկ Լեմպարդը: Եթե «Չելսին» չկարողանա պահել նրան, ապա այն թիմը, որտեղ կտեղափոխվի Լեմպարդը, խոշոր շահում կունենա:
Իհարկե, կարելի է հասկանալ, երբ բոլորը ցանկանում են աչքի ընկնող բրիտանացի ֆուտբոլիստներ գնել: Սակայն համաձայն չեմ, որ պետք է միայն այդ կերպ գործել: Թիմին պետք են նաև փորձառու ֆուտբոլիստներ»,- նշել է անգլիացի կիսապաշտպանը: