• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերարդին դուր չի գալիս «Լիվերպուլի» տրանսֆերային քաղաքականությունը

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը քննադատել է իր ակումբի տրանսֆերային քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

-Անկեղծ ասած համաձայն չեմ երիտասարդ ֆուտբոլիստների ձեռք բերելու քաղաքականության հետ: Աշխարհում շատ են դեպքերը, երբ 28-29 տարեկան ֆուտբոլիստները փոխում են ակումբը և հիանալի ֆուտբոլ ցուցադրում:

Նման օրինակ կարող է դառնալ Ֆրենկ Լեմպարդը: Եթե «Չելսին» չկարողանա պահել նրան, ապա այն թիմը, որտեղ կտեղափոխվի Լեմպարդը, խոշոր շահում կունենա:

Իհարկե, կարելի է հասկանալ, երբ բոլորը ցանկանում են աչքի ընկնող բրիտանացի ֆուտբոլիստներ գնել: Սակայն համաձայն չեմ, որ պետք է միայն այդ կերպ գործել: Թիմին պետք են նաև փորձառու ֆուտբոլիստներ»,- նշել է անգլիացի կիսապաշտպանը: