«Ասթոն Վիլայի» նախկին մարզիչ Սթիվեն Ջերարդը «շատ հետաքրքրված է» «Լիդսի» հետ աշխատանքով:
«Լիդսի»՝ հեռացված Ջեսսի Մարշին փոխարինողի որոնումները ձգձգվում են, Կարլոս Կորբերանը մերժեց «սպիտակներին» և նոր պայմանագիր կնքեց «Վեստ Բրոմվիչի» հետ, իսկ «Ռայո Վալեյկանոն» թույլ չտվեց Անտոնի Իրաոլուին մեկնել Անգլիա:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիդսն» այժմ դիտարկում է 42 ամյա Ջերարդին հրավիրելու տարբերակը, ով ակումբից դուրս է մնացել հոկտեմբերին «Վիլայից» հեռացվելուց հետո:
«Լիդսը» երկար ժամանակ հետաքրքրված է Ջերարդով, որը սկիզբ է առել «Ռեյնջերսում» անցկացրած նրա օրերից: Էլլանդ Ռոադի ակումբը Սթիվենին տեսնում էր որպես իրենց թիվ մեկ թիրախը, երբ Մարսելո Բյելսան ձգձգեց իր պայմանագրի երկարաձգումը:
Միևնույն ժամանակ, ինքը՝ Ջերարդը, հաճույքով կզբաղվեր «Լիդսի հետ՝ չնայած «սպիտակների» վտանգավոր մոտիկությանը Պրեմիեր լիգայի անկման գոտուն: