Եվրոպա Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Տոտենհեմ»-ը «Ուայթ Հարթ Լեյն»-ում ընդունեց սլովենական «Մարիբոր»-ին: Խաղը ընթացավ տանտերերի զգալի առավելությամբ: 21-րդ րոպեյին Գարեթ Բեյլի փայլուն հարվածից հետո անգլիացի փորձառու հարձակվող Ջերմեյն Դեֆոն շեղեց գնդակի ուղությունը և այն հայտնվեց դարպասում՝ 1:0 :
40-րդ րոպեյին Հուգո Լյորիսի անզգույշ խաղից հետո գնդակը դիպավ մրցակցի հարձակվողին և հաշիվը հավասարեցվեց՝ 1:1 :
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Դեֆոն ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ առաջ մղելով «Տոտենհեմ»-ին՝ 2:1: Խաղի 76-րդ րոպեյին անգլիացին ձևակերպեց հեթ-տրիկ, վերջնականապես վճռելով խաղի ելքը:
Տոտենհեմ (Անգլիա) 3-1 Մարիբոր (Սլովենիա)
Գոլեր. Դեֆո՝ 21ր, 49ր, 76ր, Բերիչ՝ 40ր.: