«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն չի օգնելու իր թիմին առաջիկա երեք շաբաթներին կոճի ջիլի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Այս վնասվածքը 30-ամյա Դեֆոն ստացել է կիրակի օրը կայացած «Վեստ Բրոմվիչի» հետ խաղի ժամանակ, որն ավարտվեց «Տոտտենհեմի» հաղթանակով (0:1): Այդ ժամանակ Ջերմեյնն անհաջող բախվել էր մրցակից թիմի հարձակվող Լոնգին և ստիպված էր լքել դաշտը մինչև ընդմիջում:
Այսօր «Տոտտենհեմի» բժիշկները հայտնել են, որ նա բաց է թողնելու երեք շաբաթ առանց խաղային պրակտիկայի:
Այսպիսով, լոնդոնյան ակումբը չի կարող հույսը դնել իր հարձակվողի վրա Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք «Նյուքասլի» դեմ խաղում, ինչպես նաև Եվրոպա Լիգայում «Լիոնի» հետ կայանալիք երկու խաղերի ժամանակ:
Ավելացնենք, որ Դեֆոյին կարող է փոխարինել Էմանուել Ադեբայորը, ով վերջերս է վերադարձել աֆրիկյան ազգերի գավաթից: