«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն կտեղափոխվի ՄԼՍ-ում հանդես եկող «Տորոնտո»: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Դեֆոյի պայմանագիրը կանադական ակումբի հետ, որը մարզում է իր նախկին թիմակից Ռայան Նելսենը, ուժի մեջ կմտնի փետրվարի 28-ից: Անգլիայի հավաքականի 32-ամյա հարձակվողն մինչ այդ կլինի «Տոտտենհեմի» տրամդարության տակ:
-Բոլորին հայտնի է, թե այս ակումբն ինչ է նշանակում ինձ համար: Ես լավ ժամանակներ եմ ապրել «Տոտտենհեմում», որտեղ երկրպագուները միշտ աջակցել են ինձ:
Շնորհակալ եմ ՄԼՍ-ում հանդես գալու հնարավորություն ստանալու համար: Այս պայամանագիրը նշանակում է, որ մինչև 35 տարեկանս խաղալու հնարավորություն կունենամ: Ես չեմ կասկածում, որ կվերադառնամ «Ուայթ Հարթ Լեյն» որպես երկրպագու,- ասել է Դեֆոն: