• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեքսոնը բուժզննում անցավ «Չելսիում»

«Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը բուժզննում է անցել «Չելսիում»:

Ըստ The Athletic-ի, «Չելսին» համաձայնվել է վճարել Ջեքսոնի պայմանագրում, որպես ազատման կետ նշված 35 միլիոն եվրոյից մի փոքր ավելին (30 միլիոն ֆունտ ստերլինգ), որի շնորհիվ «կապույտները» կստանան վճարման ավելի հարմար ժամանակացույց:

Նշվում է նաև, որ Ջեքսոնը, արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, իսկ այժմ, երբ բուժզննումն ավարտվել է, 22 ամյա սենեգալցու տրանսֆերի մասին մնում է միայն պաշտոնապես հայտարարել։

Այսպիսով, Ջեքսոնը կդառնա «Չելսիի» առաջին ձեռքբերումը նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ։

Նշենք, որ Ջեքսոնը «Վիլյառեալին» միացավ 2019 թվականին, իսկ Լա Լիգայում իր նորամուտը նշեց 2021 թվականին։

Հետաքրքիր փաստեր