Քաթարի «Ալ-Գարաֆան» մտադիր է գնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Ջիբրիլ Սիսեի տրանսֆերը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը 31-ամյա ֆրանսիացին անցկացրել է հենց այս արաբական ակումբում և, ականատեսների հավաստմամբ, լավ տպավորություն է թողել իր խաղով: Հիմա «Ալ-Գարաֆան» պատրաստվում է ձեռք բերել Սիսեյի տրանսֆերն ամբողջությամբ:
Աղբյուրի տեղեկության համաձայն, Պրեմիեր Լիգան լքելուց հետո «ՔՊՌ»-ն իր առջև խնդիր է դրել կրճատել աշխատավարձի չափը և պատրաստ է հրաժեշտ տալ թանկարժեք վետերանին, ում պայմանագիրը դեռևս մեկ տարի ուժի մեջ է:
Ընդ որում, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է կրկին վարձավճարով վերցնել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդին, ով դարձավ թիմի սակավաթիվ պայծառ կետերից մեկն այս անհաջող մրցաշրջանում: