Չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը և «Արսենալում» որևէ հեռանկարի, Ջոել Քեմպբելը հայտնել է, որ չի մտածում ակումբը փոխելու մասին:
Կոստա-Ռիկայի կազմում աշխարհի առաջնության ժամանակ փայլած 22-ամյա Քեմպբելը հույս հայտնեց, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իրեն խաղալու հնարավորություն կտա:
Սակայն ֆրանսիացի մասնագետը Ջոելին չի դիտարկում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ և հարձակվողին հնարավորություն չի տալիս տեղ գտնել անգամ պահեստայինների կազմում: Սակայն տաղանդավոր ֆուտբոլիստը չի ցանկանում փոխել ակումբը:
-Այն ամենը, ինչ վերջին շրջանում խոսում են իմ մասին, չի համապատասխանում իրականությանը: Ես ցանկանում եմ խաղալ, սակայն դրա համար պետք է քրտնաջան աշխատել: Ես պետք է շարունակեմ մարզվել և սպասել իմ հնարավորությանը։
«Արսենալն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, այստեղ բարձրակարգ ֆուտբոլիստները շատ են: Ես շատ բան եմ սովորել Արսեն Վենգերից և իմ թիմակիցներից,- ասել է Քեմպբելը: Daily Mail